Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորն արձագանքել է իր թիմակից Տոնի Կրոսի՝ կարիերան ավարտելու որոշմանը։
«Հանճար։ Սա ամենամոտ բառն էր, որ կարող էի գտնել քեզ բնութագրելու համար։ Բայց այն նաև այնքան հեռու է քեզ արժանիորեն բնութագրելուց․․․
Այսօր տխուր օր է ինձ ու Մադրիդիստաների համար։
Բայց այն սարսափելի է գնդակի ու ֆուտբոլի համար։
Իմանալ, որ շուտով դու այստեղ չես լինի․․․դու դեռ այնքան-այնքան շատ բան կարող էիր տալ։ Բայց ես քեզ հասկանում եմ։ Շնորհակալություն յուրաքանչյուր փոխանցման, յուրաքանչյուր ուղղորդման համար և նրա համար, որ թույլ ես տվել այս տարիներին այդքան բան սովորել։
Մենք քեզ սիրում ենք։ Որքա՜ն հիասքանչ մարդ ես դու»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Ռոմանոն։