Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հաստատել է, որ կիսապաշտպան Տոնի Կրոսը կավարտի կարիերան Եվրո-2024-ից հետո։
«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել Տոնի Կրոսին՝ խաղացողի, որն արդեն դարձել է «Ռեալի» պատմության մի մասը և հանդիսանում է մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը մադրիդյան թիմում հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 463 հանդիպման (28 գոլ և 98 գոլային փոխանցում)։ Նախկինում ֆուտբոլիստը հասցրել է հանդես գալ նաև Մյունխենի «Բավարիայում» և Լևերկուզենի «Բայերում»:
34-ամյա Կրոսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։