Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է նորվեգացի հարձակվող Ալեքսնադր Սորլոտի պոկերը մադրիդյան ակումբի դեմ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (4-4).
«Սորլոտի պոկե՞րը․․․ Այսօր նրա խաղից տուժեցին մեր բոլոր պաշտպանները»,- ասել է Անչելոտին հետխաղյա մամուլի ասուլիսում։
«Նպատակը միավորները վաստակելը չէր, քանի որ դրանք մեզ պետք չեն, նպատակն էր լավ խաղ խաղալ ռիթմով, ինտենսիվությամբ և խուսափել վնասվածքներից։ Ամեն ինչ կատարյալ անցավ:
Հնարավոր է, որ մենք ավելի շատ գոլ բաց թողեցինք, քան անհրաժեշտ էր, բայց դա նորմալ է: Մենք լավ էինք խաղում հարձակման գծում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը: