Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է մադրիդյան ակումբի մրցաշրջանի արդյունքների վերաբերյալ իր կարծիքով։
Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի խաղում պարտություն կրեց «Օսասունայից» (1-4):
«Ես չեմ կարողանում տեսնել այս մրցաշրջանի ոչ առավելությունները, ոչ էլ թերությունները: Իհարկե, ինչ-որ պահի ես սխալ ընտրություն եմ կատարել, ինչը հանգեցրել է անհաջող արդյունքների։
Ես միշտ ուզում եմ ավելի լավը լինել: Իմ ֆուտբոլիստները լավ մրցաշրջան անցկացրին, ես՝ ոչ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։