Լա լիգայի 37-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»։
Հանդիպումն ավարտվեց 4։4 հաշվով։
14-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Արդա Գյուլերը։ 30-րդ րոպեին Խոսելուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
39-րդ րոպեին Ալեքսանդր Սորլոթը կրճատեց հաշվի տարբերությունը։ Մինչև ընդմիջում հյուրերից աչքի ընկավ նաև Լուկաս Վասկեսը, իսկ Գյուլերը դարձավ դուբլի հեղինակ։
Երկրորդ կեսում 1։4 հաշվով զիջող «Վիլյառեալը» 3 գոլ խփեց։ Սորլոթն այս խաղում դարձավ պոկերի հեղինակ։
«Ռեալը», որն արդեն դարձել է չեմպիոն, վաստակեց 94 միավոր։ «Վիլյառեալը» 52 միավորով մնաց 8-րդ տեղում։