Խեսուս Նավասը կմնա «Սևիլիայում».
Անդալուզյան ակումբը հայտնել է, որ նախագահ Խոսե Մարիա դել Նիդո Կարասկոն և 38-ամյա պաշտպանը պայմանավորվել են երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Դրանից հետո Նավասը կավարտի ֆուտբոլային կարիերան և ակումբում կաշխատի իր ընտրած պաշտոնում։
«Առանց մի պահ վարանելու ես դրական պատասխանեցի իմ ակումբի նախագահի առաջարկին։ Այո, ես ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ։ Ցանկանում եմ շարունակել խաղալ «Սևիլիայում»։
Իմ ցանկությունն է, և ես դա հայտնել եմ նախագահին, շարունակել խաղալ մինչև դեկտեմբերի վերջ անցումային շրջանում՝ թիմին օգնելու համար: Հենց այդ օրը ես կավարտեմ կարիերաս՝ որպես «Սևիլիայի» խաղացող, ես միշտ երազել եմ դրա մասին:
Եվ ևս մեկ բան․ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չեմ ստանա այն աշխատավարձը, որը պայմանավորվել եմ նախագահի հետ և դա կփոխանցեմ հիմնադրամին։ Սա իմ որոշումն է, և ես այդ մասին հայտնել եմ ակումբին»,- ասել է Նավասը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Սևիլիան» հայտարարել էր Նավասի հեռանալու մասին։ Ֆուտբոլիստը հիասթափություն էր հայտնել այս որոշման առնչությամբ՝ սոցցանցերում գրառում կատարելով։ Նա հայտնել էր, որ ակումբն իրեն նույնիսկ պայմանագիրը երկարաձգելու առաջարկ չի արել։ Նավասը նաև հերքել այն լուրերը, թե ավելի լավ առաջարկներ է ստացել այլ թիմերից: