Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ երկու կողմերն էլ շահագրգռված են շարունակելու համագործակցությունը։ «Ռեալը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ նոր պայմանագիր կնքել 32-ամյա իսպանացու հետ, իսկ հետո պլանավորում է բանակցություններ սկսել պաշտպան Դանի Կարվախալի հետ:
2023/24 մրցաշրջանում Վասկեսը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 32-ամյա Կարվախալը 39 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Վասկեսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի, իսկ Կարվախալինը՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։