Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ալմերիային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Կատալոնական թիմի կազմում 14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆերմին Լոպեսը։ 67-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ։
«Բարսելոնան» 79 միավորով 2-րդ տեղում է։ «Ալմերիան» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
























































