Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի 34-ամյա պաշտպան Նաչո Ֆերնանդեսը ցանկանում է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է իսպանական Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչն աշխատում է ԱՄՆ-ում նոր թիմ գտնելու ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ ակումբը կարող է լինել «Ինտեր Մայամին», որտեղ հանդես է գալիս Լիոնել Մեսսին։
Իր հերթին, La Gazzetta dello Sport-ը գրում է, որ ֆուտբոլիստը դիտարկում է նաև Միլանի «Ինտեր» տեղափոխվելու տարբերակը։
Նաչոն Մադրիդի «Ռեալի» սան է։ Թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 361 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։