«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականի նպատակների մասին։
«Ես գիտեմ, որ ի վերջո միշտ արդյունքն է կարևոր: Իհարկե, Գերմանիայի հավաքականի նպատակը Եվրոպայի առաջնությունում հաղթելն է»,- Մյուլերի խոսքն է մեջբերել GQ Germany-ն։
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մրցաշարին կմասնակցի 24 թիմ։ A խմբում Գերմանիան կխաղա Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հետ:
Այս մրցաշրջանում 34-ամյա Մյուլլերը անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։