Սաուդյան ակումբները չեն հրաժարվում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահին ձեռք բերելու փորձերից։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ սաուդցի բանակցողը պատրաստ է կապ հաստատել Մոհամեդ Սալահի հետ, եթե հարձակվողը «կանաչ լույս վառի» տեղափոխության համար: Ինքը՝ ֆուտբոլիստը, դեռ գնահատում է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հնարավորությունը։
Ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Ալ-Իթիհադն» ու «Ալ-Հիլալը», սակայն չի կարելի բացառել, որ ֆուտբոլիստի համար պայքարին միանան Սաուդյան Արաբիայի այլ ակումբներ: