«Էվերտոնի» պաշտպան Ջարեդ Բրանթուեյթը հաջորդ շաբաթ կարող է իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հրավիրվել Անգլիայի հավաքական։
Ուեմբլիում Բրազիլիայի և Բելգիայի դեմ ընկերական խաղերից առաջ Անգլիայի հավաքականը պաշտպանությունում խնդիրներ ունի:
Լյուկ Շոուն, Մարկ Գուեհին, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Ռիս Ջեյմսը չեն միանա հավաքականին առաջիկա խաղերում՝ վնասվածքների պատճառով։ Հարի Մագուայրը և Կիրան Տրիպյեն ևս հնարավոր է բաց թողնեն առաջիկա խաղերը։
Ստեղծված իրավիճակում, ինչպես հայտնում է Daily Mail-ը, 21-ամյա Բրենթուեյթը կհրավիրվի հավաքական։ Նշվում է, որ նրա ելույթներին վերջին խաղերում հետևել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։