«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր հոգեկան առողջության վրա աշխատելու անհրաժեշտության մասին։
«Երբ ես երիտասարդ էի, սա մարտահրավեր էր ինձ համար: Ես սկսում էի լաց լինել, եթե մենք պարտվում էինք, և ես շատ շանսեր էի բաց թողնում, ուստի շատ աշխատեցի դրա վրա:
Կարծում եմ, որ դա մարտահրավեր էր, քանի որ ես ինձնից շատ բան եմ պահանջում և գիտեմ, որ թիմակիցներս և մարզիչս շատ բան են պահանջում ինձնից: Մենք պետք է աշխատենք սրա վրա»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն: