Անգլիայի առաջնության 27-րդ տուրի արտագնա խաղում Լոնդոնի «Արսենալը» 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասը:
Այսպիսով, «Արսենալը» ռեկորդ է սահմանել՝ դառնալով անգլիական ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմը, որը երեք անընդմեջ արտագնա խաղում հաղթանակ է տարել՝ 5 և ավելի գոլի տարբերությամբ։ Ավելի վաղ Միկել Արտետայի թիմը հյուրընկալվելիս հաղթել էր «Վեսթ Հեմ Յունայթեդին» (6:0) և «Բարնլիին» (5:0):
Նաև վերջին չորս հանդիպումներում «Արսենալը» հաղթել է գոլերի ընդհանուր 21։1 տարբերությամբ։
27 տուրից հետո «Արսենալը» 61 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (63 միավոր):
Հաջորդ հանդիպումը լոնդոնյան ակումբը կանցկացնի սեփական հարկի տակ՝ «Բրենտֆորդի» հետ։ Խաղը կկայանա «Էմիրեյթս» մարզադաշտում մարտի 9-ին: