«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1-3).
«Կարծում եմ, ընդհանուր առմամբ, լավ խաղ էր: Մենք առաջ անցանք հաշվի մեջ, իսկ դրանից հետո երկրորդ գոլ խփելու հնարավորություններ ունեցանք։
Մենք շատ լավ էինք պաշտպանվում, եղավ երկու որոշիչ պահ, երբ քիչ էր մնում բեկեինք հանդիպման ընթացքը, բայց զիջեցինք։ Մենք դեռ հնարավորություն ունեինք գոնե մեկ միավոր վաստակելու, բայց հաղթանակը ևս հնարավոր էր»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» (44 միավոր) երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
























































