«Մանչեսթեր Սիթին» տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Պեպ Գվարդիոլայի թիմն այսօր Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Քաղաքաբնակները գոլ խփեցին 55-րդ տնային խաղում անընդմեջ՝ կրկնելով ակումբի ռեկորդը։
Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» առանց գոլի է ավարտել հանդիպումը 2022 թվականի մարտի 9-ին, Չեմպիոնների լիգայում՝ «Սպորտինգի» հետ գոլազուրկ ոչ-ոքի:
Հաջորդ տնային հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի մարտի 6-ին՝ ՉԼ-ի 1/8 եզրափակիչում «Կոպենհագենի» դեմ: