«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը խոսել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Լիվերպուլն» այս մրցաշրջանում չորս տիտղոս նվաճելու շանս ունի՞: Օ ոչ! Մենք չենք կարող դա թույլ տալ:
«Արսենալը» և «Լիվերպուլն» այն թիմերն են, որոնք մղում են մեզ, և մենք էլ նրանց ենք մղում տիտղոսներ նվաճելու: Սա էլ է մեր օգտին, մենք պետք է անընդհատ կատարելագործվենք։ Սա բավականին առողջ մրցակցություն է։
Նման մրցակցությունը հաղթանակի քաղց է ստեղծում։ Մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ մեր ուժերի սահմաններում, որպեսզի հետո ոչ մի ափսոսանք չունենանք։ Կարիերայիս վերջում ես պարզապես ուզում եմ հետ նայել և տեսնել այն ամենը, ինչի մասին ես նույնիսկ չէի էլ կարող երազել մանկության տարիներին»,- Սթոունզի խոսքերն է մեջբերում The Times-ը։
Այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», որը 27 տուրից հետո վաստակել է 63 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել և մերսիսայդցիներին զիջում է չորս միավորով:
























































