«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ սպասվող առաջին խաղի մասին։
«Շատ հաճելի կլինի տեսնել Դիեգո Սիմեոնեին որպես մրցակից: Նա հիանալի թիմակից էր, և ես միշտ գիտեի, որ նա հիանալի մարզիչ կդառնա: Մենք երբեք չենք դադարել շփվել:
«Ատլետիկոն» հիանալի թիմ է։ Նրանք արդեն մի քանի տարի է, ինչ խաղում են ամենաբարձր մակարդակով։ Մենք պետք է ցույց տանք մեր լավագույնխաղը, եթե ցանկանում ենք արժանի դիմադրություն ցույց տալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչպես կխաղան նրանք: «Ատլետիկոն» շատ է փոխվել, բայց նրանք ճիշտ մտածելակերպ ունեն։ Թիմը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում»,- Ինձագիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» — «Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 20-ին, Միլանում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։