Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ռայո Վալյեկանոյին» և ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
Խաղի հաշիվը արդեն 3-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Խոսելուն, իսկ 27-րդ րոպեին Թոմասը հավասարեցրեց այն։
Երկրորդ կեսում գոլեր չեղան։
Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Կարվախալը երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից։
Այս խաղից հետո «Ռեալը» 62 միավորով 1-ին տեղում է, իսկ «Ռայո Վալյեկանոն» 25 միավորով՝ 14-րդ։