Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Լա լիգայի չեմպիոնական պայքարի մասին։
«Լա Լիգա՞ն։ Միայն մենք կորոշենք, թե ով կդառնա չեմպիոն։ Եթե մենք չհաղթենք, ապա միայն մեզ կարող ենք մեղադրել դրա համար»,- Կրոսի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։
Լա Լիգայի 24 տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ հինգ միավորով գերազանցելով «Ժիրոնային»:
Փետրվարի 13-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հաղթել էր «Լայպցիգին» (1:0):
























































