Մադրիդի «Ռեալը» կփակի իր «Բեռնաբեու» մարզադաշտի տանիքը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ իսպանական Պրիմերայի 23-րդ տուրի հանդիպման համար՝ սպասվող ցածր ջերմաստիճանի պատճառով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, հանդիպման մեկնարկում սպասվող ջերմաստիճանը կկազմի 11 աստիճան, ուստի ակումբը որոշել է փակել տանիքը:
Միևնույն ժամանակ, «Ատլետիկոյի» ղեկավարությունը զարմացել է այս որոշումից և այն տարօրինակ համարել, սակայն նրանց տեղեկացրել են, որ Լա Լիգան ունի կանոնակարգ այս հարցում, ուստի Մադրիդի «Ռեալը» որևէ մեկի հետ խորհրդակցելու կարիք չունի։
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։