Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հարված հասցնել «Բարսելոնային»՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությամբ։ Այս մասին գրում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ Պերեսը չի դադարեցրել աշխատանքը Մբապեի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Նա ցանկանում է բացել վերանորոգված «Սանտյագո Բեռնաբեուն» նոր «գալակտիկոյին» ձեռք բերելով և «Բարսելոնայի» հեղինակությանը հարված հասցնելով, որը դժվարություններ ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ խաղացողներին՝ ակումբին միանալ համոզելու առումով:
Վերջին օրինակը Լուկաս Բերգվալն է, որը մերժեց կատալոնացիներին հանուն «Տոտենհեմի»: