«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը մեկնաբանել է «Հադերսֆիլդ Թաունի» հետ Անգլիայի գավաթի 1/32 խաղում տարած հաղթանակը (5:0), ինչպես նաև խոսել է իր ներկայիս մարզավիճակի մասին։ «Սիթիի» գոլերից երկուսը հեղինակեց հենց Ֆոդենը։
«Հիացած եմ արդյունքից, հեշտ գործ չէ, երբ նրանք տալիս են ամեն ինչ մեզ հաղթելու համար, բայց կարծում եմ, թե լավ վարվեցինք ի պատասխան, չկորցրինք համբերությունը, շարունակեցինք խաղալ մեր ֆուտբոլը, գոհ ենք արդյունքից:
Իմ մարզավիճա՞կը վերջին հանդիպումներում: Հիմա ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, դիրք եմ գրավում դաշտի կենտրոնում և գծերի միջև։ Սա այն տեղն է, որտեղ ես ուզում եմ լինել, պետք է շարունակեմ օգնել թիմին գոլերով և գոլային փոխանցումներով և լինել առանցքային խաղացող: Ես փորձում եմ դա անել ամեն խաղում»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































