Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է տարին:
«Այս տարի ունեցանք 146 մեդալ։ Անցած տարի եղել է 106 մեդալ։ Այսինքն 40-ից ավելի մեդակ նախորդ տարվա համեմատ։ Այս մեդալները միայն տարբեր տարիքային հավաքականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից են՝ և օլիմպիական վարկանիշային մրցաշերերից: Սա անախադեպ արդյունք է։ Կարող եմ ասել, որ այս տարի աշխարհի լավագույն թիմը մերն է։ Մեր արդյունքներով առաջ ենք նույնիսկ Չինաստանից, որը հպարտանալու է, քանի որ երկար տարիներ ամբող աշխարը չի կարողացել պայքարել չինացի ծանրորդների դեմ։Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, որ մեր մեդալները հավասար են երկամարտում ու առանձին վարժություններում։ Այլ մարզաձևերում նույնպես այդպես է, օրինակ թենիսում կան մենախաղի և զուգախաղերի մեդաներ»,-ասել է Փաշիկ Ալավերդյանը։