Արգենտինայում և Կոլումբիայում կայանալիք Ամերիկայի Գավաթի խաղարկությունը կարող է հետաձգվել, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ մոտակա ժամանակներում առաջնության կազմակերպիչները պաշտոնական հայտարարություն կտարածեն:
Այս ամենը պատճառը ՝ ահագնացող կորոնավիրուսի համաճարակն է:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթը նախատեսված է անցկացնել 2020 թվականի հունիսի 12-ից ՝ հուլիսի 12-ը:
Հավելենք, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում հասել է 145 000-ի: Մահացածների թիվը անցել է 5000-ը: