Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում այսօր կայացան G խմբի հանդիպումները։
Հունգարիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին։ Սերբիայի հավաքականը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Բուլղարիայի հետ։
Խմբի վերջնական մրցաշարային աղյուսակը․
Հունգարիա — 18 միավոր
Սերբիա — 14
Մոնտենեգրո — 11
Լիտվա — 6
Բուլղարիա — 4
Այսպիսով, Սերբիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։ Հունգարիայի հավաքականը նախորդ տուրում էր ապահովել ուղեգիրը։