Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում այսօր կայացան G խմբի հանդիպումները։
Հունգարիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին։ Սերբիայի հավաքականը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Բուլղարիայի հետ։
Խմբի վերջնական մրցաշարային աղյուսակը․
Հունգարիա – 18 միավոր
Սերբիա – 14
Մոնտենեգրո – 11
Լիտվա – 6
Բուլղարիա – 4
Այսպիսով, Սերբիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։ Հունգարիայի հավաքականը նախորդ տուրում էր ապահովել ուղեգիրը։