Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ջիբրալթարի նկատմամբ տարած հաղթանակը (14:0).
«Այս հանդիպումը մենք շատ լավ անցկացրինք՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում։ Հասկանալի է, որ Ջիբրալթարի համար դժվար էր խաղալ ամբողջական կազմով, իսկ խաղադաշտից հեռացվելուց հետո… Սա ոչ մի կերպ չի խաթարում խաղացողների արժանիքները, նույնիսկ եթե մենք կարող էինք էլ ավելի արդյունավետ խաղալ։ Բայց սա լավ է, դա նաև հարգանք է մրցակցի նկատմամբ՝ երբ կարողանում ես գոլեր խփել, պետք է խփես։ Նոր նպատակը լինելու է Հունաստանի դեմ խաղից հետո անպարտելի մնալը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի պաշտոնական կայքը:
























































