Իտալիայի հավաքականի և Ինտերի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուկրաինայի հետ հանդիպման նախօրեին կիսվել է Սերգեյ Ռեբրովի թիմի մասին, ինչպես նաև խոսել է Իտալիայի հավաքականի հավակնությունների մասին։
«Ուկրաինան ուժեղ թիմ ունի, ուստի մենք պետք է զգույշ լինենք խաղի յուրաքանչյուր պահին։ Կարծում եմ, որ Եվրոյի ուղեգիր նվաճելը գործնականում պարտավորություն է Իտալիայի հավաքականի համար։ Մեր հավաքականը հաղթեց Եվրոպայի վերջին առաջնությունում, իսկ երկրպագուները պահանջում են, որ մենք նորից որակավորվենք»,- Դիմարկոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը վաղը՝ նոյեմբերի 20-ին կխաղա Ուկրաինայի հետ։ Հանդիպումը կկայանա Լևերկուզենի «Բայ Արենա» մարզադաշտում: