Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկել է ATP 500 շարքի մրցաշարը։ Ռոջեր Ֆեդերերը, ով մրցաշարի առաջին համարն է, մեկնարկել է հաղթանակով։
Առաջին շրջանում 38-ամյա շվեյցարացու մրցակիցը գերմանացի Պետեր Գոյովչիկն էր։ Ռոջերին ընդամենը 54 րոպե պահանջվեց մրցակցի նկատմամբ առավելության հասնելու համար։ Ֆեդերերը հաղթեց 6-2, 6-1 հաշվով։
Նշենք, որ Ռոջեր Ֆեդերերը Բազելի մրցաշարի 9-ակի չեմպիոն է։ Նա նաև մրցաշարի գործող չեմպիոնն է։
ATP 500 շարքի մրցաշարին մասնակցում են նաև Սաշա Զվերևը, Ստեֆանոս Ցիցիպասը, Ռոբերտո Բաուտիստա Ագուտն ու Ստեն Վավրինկան։