«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի ՝ ԼԱՍԿ-ի դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:
«Մենք գիտենք, որ նրանք լավ թիմ ունեն, նրանք շատ լավ են խաղում փոխանցումներով: Սա լավ թիմ է, մենք հարգում ենք նրանց: Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ մենք պետք է խաղադաշտ դուրս գանք, լավ հանդես գանք և հաղթենք»,- մեջբերում է պաշտպանին ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հանդիպումը ԼԱՍԿ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կանցկացվի առանց հանդիսականների՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։55-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը ԼԱՍԿ-ի հաղթանակը գնահատում է 4,2 գործակցով, «ՄՅՈւ»-ի հաղթանակը ՝ 1,92, իսկ ոչ ոքին՝ 3,5։

























































