«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրն Ամանորի գիշերը բախվել է լուրջ խնդրի․ 4 միլիոն ֆունտ արժողությամբ նրա առանձնատունը Չեշիրում հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով, հայտնում է The Sun-ը։
Մագուայրն ընտանիքի և ընկերների հետ, որոնց թվում էր «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը՝ կնոջ հետ, նշել է Ամանորը ուրախ խնջույքով, որից հետո գնացել քնելու։ Ավելի ուշ նա արթնացել է և հայտնաբերել, որ իր տան այգին ջրածածկ է։
Մագուայրը կնոջ և ընկերների հետ ձեռնամուխ է եղել ջուրը պոմպերով դուրս հանելու աշխատանքներին։
«Նրանք արեցին ամեն ինչ՝ ջրհեղեղից պաշտպանվելու համար, սակայն Հարին հասկանում է, որ շատերի վիճակն ավելի վատ էր», — հայտնել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ Չեշիրում 48 ժամվա ընթացքում տեղացել է ամսական տեղումների նորման, ինչը պատճառ է դարձել բնակիչների տարհանման՝ փրկարարական ծառայությունների օգնությամբ։




























































