Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Ըստ Lequipe-ի, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպումը կարող է հետաձգվել կամ ամենայն հավանականությամբ՝ առանց հանդիսականների անցկացվի:
Ավելի քան հազար մարդու մասնակցությամբ բոլոր միջոցառումներն արգելվելու են Ֆրանսիայում: Այսպիսով, այս արգելքի տակ են ընկնում նաև ֆուտբոլային խաղերը: Հավանական է, որ դրանք անցկացվեն դատարկ տրիբունաներում: