Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Բունդեսլիգայում արդեն 15 գոլային փոխանցում է կատարել։
Opta-ի փոխանցմամբ՝ թոփ-5 եվրոպական լիգաներում վերջին անգամ 2004-05 թվականների մրցաշրջանում Ֆրենկ Լեմպարդը կատարել է 18 գոլային փոխանցում։ Սա լավագույն ցուցանիշն է անգլիացի ֆուտբոլիստների շրջանում։
Ջեյդոն Սանչոյին ընդամենը երեք ասիստ է մնացել Լեմպարդի ցուցանիշին հասնելու և ևս մեկը այն գերազանցելու համար։