Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտվել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում անցկացվող 2023 թվականի կանանց Աշխարհի առաջնության խմբային փուլը։ 32 թիմերից 16-ը դուրս եկան փլեյ-օֆֆ։
1/8 եզրափակիչի զույգերը.
Շվեյցարիա — Իսպանիա
Նիդեռլանդներ — Հարավային Աֆրիկա
Ճապոնիա — Նորվեգիա
Շվեդիա — ԱՄՆ
Ավստրալիա — Դանիա
Ֆրանսիա — Մարոկկո
Անգլիա — Նիգերիա
Կոլումբիա — Ճամայկա
Բրազիլիայի, Գերմանիայի և Իտալիայի հավաքականները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Օգոստոսի 5-8-ը կանցկացվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։ Այս փուլի ութ ուժեղագույն թիմերը միմյանց հետ կխաղան կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
























































