Դալլասի, Լոս Անջելեսի մարզադաշտերը և Նյու Յորքի արվարձանում գտնվող «Մետլայֆ Արենա»-ն 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումն ընդունելու հիմնական հավակնորդներն են։
Այս մասին հայտնում է Global Tourism-ի լրագրող Դեյվիդ Հաբտերիամը։
2026 թվականի Աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան, հանդիպումները կանցկացվեն 16 տարբեր քաղաքներում։ Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում, իսկ եզրափակիչ մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 թիմ։
Սպասվում է, որ ՖԻՖԱ-ն եզրափակչի անցկացման վայրը կհայտարարի 2023 թվականի սեպտեմբերին։
























































