«Ինտեր Մայամին» դարձել է ամերիկյան հինգերորդ թիմը՝ սոցցանցերում ունեցած հետևորդների քանակով: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Հետևորդների թվով ամերիկյան թոփ-5 լավագույն թիմերը՝
1. Գոլդեն Սթեյթ Ուորիորս (NBA) – 30,6 միլիոն հետևորդ
2. Լոս Անջելես Լեյքերս (NBA) – 22,8 մլն
3. Քլիվլենդ Կավալիերս (NBA) – 15,7 մլն
4. Չիկագո Բուլզ (NBA) – 9,7 մլն
5. Ինտեր Մայամի (MLS) — 8 մլն
Այսպիսով, Ֆլորիդայի ֆուտբոլային ակումբը առաջ է անցնում բեյսբոլի և հոկեյի բոլոր թիմերից, ինչպես նաև NFL ակումբներից՝ համացանցում տարածվածությամբ:
Նմանօրինակ աճը պայմանավորված է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությամբ։ Տրանսֆերի մասին հայտարարվել է 2023 թվականի հունիսի 7-ին։
























































