Հունիսի 12-ի գիշերը Լա Պլատայում (Արգենտինա) ավարտվեց Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարի եզրափակչում Ուրուգվայը 1-0 հաշվով հաղթեց Իտալիային։
Մրցաշարի արդյունքներով լավագույն ռմբարկու է ճանաչվել իտալացի կիսապաշտպան Չեզարե Կասադեյը։ 20-ամյա խաղացողը խփել է 7 գոլ, որոնցից երկուսը 11 մետրանոցներով։
Կասադեյը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Կասադեյը «Չելսիի» խաղացող է։ Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Ռեդինգում», որտեղ Չեմպիոնշիփի 15 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































