Լա Պլատայում (Արգենտինա) կայացել է ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնության Ուրուգվայ-Իտալիա եզրափակիչը։ Հանդիպումն ավարտվել է Ուրուգվայի հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Սա չորրորդ անընդմեջ խոշոր մրցաշարի եզրափակիչն է, որում պարտվում է իտալական թիմը։
«Ռոման» մայիսի 31-ին պարտվեց «Սևիլիային» (1-1, 11մ՝ 1-4) Եվրոպայի լիգայի եզրափակչում, «Ֆիորենտինան» հունիսի 7-ին պարտվեց «Վեսթ Հեմին» (1-2) Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում, իսկ հունիսի 10-ին «Ինտերը» պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիին» (0-1):
Հավելենք, որ Իտալիայի հավաքականը հունիսի 15-ին Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում կխաղա Իսպանիայի հետ։
























































