Լուիս Սուարեսը հույս ունի կարիերան ավարտել այն նույն ակումբում, որտեղ հանդես կգան նաև Լիոնել Մեսսին ու Նեյմարը:
«Մենք հույս ունենք, որ մեր կարիերայի վերջին օրերը կանցկացնենք նույն ակումբում։ Պարզապես վայելենք ֆուտբոլը, խաղանք այնպես, ինչպես մենք ենք սիրում և միասին ավարտեք մեր կարիերան:
Ես չգիտեմ, Նեյմարն այժմ ինչ կարծիք ունի, բայց ես ու Մեսսին անպայման միասին կլինենք նույն ակումբում»,- ասել է «Գրեմիոյի» հարձակվողը ակումբի ալիքին տված հարցազրույցում։
Մեսսին, Սուարեսը և Նեյմարը միասին խաղացել են «Բարսելոնայում»։
























































