Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյն ասել է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է տեղափոխվի Ամստերդամի «Այաքս»։
«Սպերցյանն անպայման պետք է տեղափոխվի «Այաքս»: Ավելին, այնտեղ սիրում են երիտասարդ ֆուտբոլիստներին։
«Այաքսը» զբաղվում է նրանով, որ կրթում է երիտասարդ խաղացողներին, հետո վաճառում նրանց։ Հետևաբար, դա կլինի խելահեղ ցատկահարթակ, դրա մասին նույնիսկ մտածելու կարիք չկա։
Պատրաստ է Էդիկը, թե ոչ, դժվար է ասել։ «Այաքսում» մրցակցությունը խելահեղ է։ Իհարկե, Սպերցյանը խոստումնալից խաղացող է։ Նա պետք է հաղթի մրցակցությունը: Նա այնպիսի դիրքում է խաղում խաղադաշտում, որը շատ սիրված է եվրոպական ֆուտբոլում»,- ասել է Մոստովոյը Чемпионат-ի թղթակցի հետ զրույցում։
























































