Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է հայրենակից Լիոնել Մեսսիի հետ զրույցի մասին։
«Ես խոսեցի Մեսսիի հետ, նրան հաղորդագրություն ուղարկեցի MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի սքրինշոթով և ասացի. «Քո թիմը հետ է մնում: Դուք պետք է բարձրանաք 8-9-րդ տեղերը»։
Մեսսին ծիծաղեց և ասաց. «Մենք պետք է հասնենք փլեյ-օֆֆ»,- մեջբերում է Ագուերոյին Daily Mail-ը։
«Ինտեր Մայամին» այս պահին 15-րդ տեղում է և եզրափակում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։
35-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ից հեռացել է 2022/23 մրցաշրջանի ավարտին։ Մեսսիի նոր ակումբն «Ինտեր Մայամին» է:
























































