Լա Պլատայում (Արգենտինա) կայացել է ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչը, որում Իտալիայի (Մ20) հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի (Մ20) ընտրանուն։
Հաղթողների կազմում գոլեր խփեցին Չեզարե Կասադեյն ու Սիմոնե Պաֆունդին։ Հարավկորեացիների կազմում գոլ խփեց Սեունգ-Վոն Լիին:
Իտալիան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Ուրուգվայի հետ։
3-րդ տեղի համար խաղում կհանդիպեն Հարավային Կորեան և Իսրայելը։
























































