Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է հետաձգել իր հավանական տեղափոխությունը Սաուդյան Արաբիա։
Ինչպես հայտնում է Goal-ը, երկուշաբթի օրը արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել սաուդյան ակումբի ղեկավարության հետ և խնդրել «Ալ-Հիլալ» տեղափոխվելու հարցը հետաձգել մինչև 2024 թվականը։
Այնուամենայնիվ, ակումբի ներկայացուցիչները զարմացած են եղել այդ խնդրանքով և ասել են, որ հաջորդ տարի իրենց առաջարկը կտարբերվի ներկայումս քննարկվող տարեկան 500 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկից:
Մեսսիի հայրը երեկ ասել է, որ Լիոնելը ցանկանում է վերադառնալ Բարսելոնա։
























































