«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում «Քաղաքացիների» հնարավոր թրեբլի մասին։
«Հիմա մենք այնպիսի դիրքում ենք, որ խաղացողները կարող են մտածել այդ մասին, պատկերացնել: Մեզ երեք հաղթանակ է բաժանում՝ յուրաքանչյուր մրցաշարում մեկական հաղթանակ: Մենք ունակ ենք դա անել։ Պրեմիեր լիգայում պետք է ևս մեկ հաղթանակ տանենք, հետո Անգլիայի գավաթում կխաղանք մեր հարևանների հետ: Ես նույնիսկ չեմ կարող արտահայտել, թե ինչ հաճույք է եզրափակչում լինելը և այնտեղ խաղալ «Ինտերի» դեմ։ Մենք հաճույք կստանանք այս իրադարձությունից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
«Մանչեսթեր Սիթին» տիտղոսը նվաճելու համար պետք է հաղթի Պրեմիեր լիգայի մեկ խաղում։ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում նրանք կխաղան «Չելսիի» հետ։
«Քաղաքացիները» Անգլիայի գավաթի եզրափակչում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդի» hետ, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Ինտերի» հետ:
























































