«Սելտայի» կիսապաշտպան Գաբրիել Վեյգան կարիերան «Լիվերպուլում» շարունակելու հնարավորություն ունի։ Այս մասին հայտնում է teamtalk.com–ը։
Ֆուտբոլիստի նկատմամբ «կարմիրների» այս հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական պատճառներով ակումբը դժվար թե կարողանա պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լա լիգայի թոփ-ակումբներից մեկը նույնպես հավակնում է ձեռք բերել Վեյգային։
























































