«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը մեկնաբանել է թիմի ջախջախիչ հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղում.
«Դժվար է, միշտ էլ դժվար է եղել: Երբեմն զգացմունքները քեզ իշխում են: Կարծում եմ՝ տղաները լավ էին պատրաստվել, և մենք վերահսկում էինք առաջին խաղակեսը։ Երկրորդ խաղակեսում մենք նվիրեցինք գնդակը, ինչը չպետք է տեղի ունենար։
Ակնհայտ է, որ մենք ունենք Ջեկ Գրիլիշ, Քևին Դե Բրույնե, Էրլինգ Հոլանդ, բայց չկա ընդգծված գերաստղ, և ես կարծում եմ, որ հենց դա է մեզ ստիպում ավելի առաջ գնալ»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ինտերի» հետ։
























































