«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին հաստատել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դաուդը պատրաստ է պայմանագիր կնքել ակումբի հետ։
«Ես նրան շատ լավ եմ ճանաչում, բայց դա դեռ պաշտոնական չէ, և նրա մասին կխոսենք ավելի ուշ՝ հաջորդ ասուլիսում: Մենք դա չենք թաքցրել: Մեզ նա դուր է գալիս, և ես կցանկանայի աշխատել նրա հետ»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Բրայթոնը պատրաստվում է 27-ամյա Դաուդի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով այս ամառ:
Այս մրցաշրջանում Դաուդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
























































