Պիրս Մորգանը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր օգնել «Արսենալին» հաղթել Պրեմիեր լիգան:
«Դուք կարող եք ծաղրել ինչքան ցանկանում եք, բայց եթե մենք պայմանագիր կնքեինք Ռոնալդուի հետ, ինչպես նա էր ուզում, մինչև մրցաշրջանի ավարտը, երբ նա հեռացավ «Յունայթեդից», մենք կհաղթեինք Պրեմիեր լիգան:
Նա գիտի, թե ինչպես նվաճել մեծ տիտղոս և ինչպես գոլեր խփել, երբ դա իսկապես կարևոր է»,- թվիթերում գրել է հեռուստահաղորդավարը, որը երկրպագում է «Արսենալին»։
Կրիշտիանու Ռոնալդուն խզել էր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անցյալ տարվա դեկտեմբերին՝ Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո։ Այժմ պորտուգալացին հանդես է գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրում»:
























































