«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերին մի փոքր վրդովեցրել է այն փաստը, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Կատալոնական թիմը չի կարողացել մասնակցել անգլիացու տրանսֆերի համար պայքարին, քանի որ «Բորուսիան» խաղացողի համար պահանջում է նվազագույնը 100 միլիոն եվրո։
«Ես կնախընտրեի Բելինգհեմին տեսնել «Բարսելոնայում», բայց պետք է խոստովանեմ, որ նա հրաշալի հանդես կգա «Ռեալի» կիսապաշտպանական եռյակում։ Ջուդը իսկական ադամանդ է, շատ յուրահատուկ խաղացող, իր սերնդի լավագույն տաղանդներից մեկը»,- The Times-ին ասել է Լինեկերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելինգհեմը մերժել է Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների առաջարկները՝ Մադրիդ տեղափոխվելու համար։
























































